Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Հիշատակի արարողություններ՝ Կալիֆորնիայում

Հիշատակի արարողություններ՝ Կալիֆորնիայում
01.02.2015 | 20:55

Ցեղասպանության զոհերի հիշատակի արարողություններ են անցկացվելու հայկական տարբեր գաղթօջախներում։ Մասնավորապես, Կալիֆորնիայի տարբեր հատվածներից ակտիվիստները 2015 թվականի ապրիլի 20-ին հավաքվելու են Սակրամենտոյի Կապիտոլիումում՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով նախանշված հիշատակի արարողությանը:
Միջոցառումն անցկացնելու են Հայ Դատի Արևմտյան Ամերիկայի հանձնախումբը և Կալիֆորնիա նահանգի Օրենսդիր ժողովը:
Այդ օրն անցկացվելու են հիշատակի արարողություններ, նահանգային օրենսդիրների հետ հանդիպումներ, ինչպես նաև ցուցահանդես: Այս տարի հիշատակի օրվա հիմնական թեման է «Գոյատևման 100 տարի»:
Ամեն տարի հիշատակի միջոցառումներին հարյուրավոր ակտիվիստներ են մասնակցում Կալիֆորնիայի տարբեր հատվածներից՝ լավ հնարավորություն ստեղծելով Հայոց ցեղասպանության մասին հանրության տեղեկացվածության մակարդակի բարձրացման համար:

Դիտվել է՝ 778

Մեկնաբանություններ